Онлайн

Ընդդիմադիրների որակմամբ՝ «մարդկանց կյանքի նկատմամբ տոտալ վերահսկողության» օրինագիծն ընդունվեց

2018-02-07 18:17 , Политика, 347

Ընդդիմադիրների որակմամբ՝ «մարդկանց կյանքի նկատմամբ տոտալ վերահսկողության» օրինագիծն ընդունվեց

Որքան էլ ԱԺ «Ելք» և «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները մտահոգված էին «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծով և բարձրաձայնում էին, որ այն միջամտություն է մարդու անձնական կյանքի հարգանքի իրավունքին, և այդ միջամտությունը նախատեսված չէ Սահմանադրությամբ, ավելին՝ այն հարիր չէ ժողովրդավարական հասարակությանը, այդուհանդերձ, խորհրդարանական մեծամասնության քվերակության արդյունքում նախագիծն այսօր, ձայների` 61 կողմ, 37 դեմ հարաբերակցությամբ, երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբընդունվել է:

«Ելք խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանին օրենքը հիշեցրել է բրիտանացի գրող Ջորջ Օրուելի «1984» վեպը, որում ներկայացվում են քաղաքացիների կյանքի նկատմամբ տոտալ վերահսկողության իրողությունները: «Այս օրենքը միանշանակ այդ համատեքստում պետք է դիտարկել»,-ընդգծել է նա: Մինչդեռ, օրենքում ներմուծված փոփոխությունների հեղինակները պնդում են, որ նպատակը հանցագործությունների կանխարգելումը կամ բացահայտումն է, ինչպեսև՝ հասարակական կարգի պահպանումը:

Այսպիսով՝ օրենքում կատարված փոփոխությունների համաձայն՝ ոստիկանությունն այսուհետ հնարավորություն կունենա հանրային վայրերում, օրինակ զբոսայգիներում, տեսանկարահանում իրականացնել՝ օգտագործելով անշարժ տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքեր:

Лента

Рекомендуем посмотреть