«Արի տուն» ծրագրի 6-րդ փուլի մեկնարկը տրված է - RadioVan.fm

Онлайн

«Արի տուն» ծրագրի 6-րդ փուլի մեկնարկը տրված է

2017-07-24 16:00 , Общество, 1108

«Արի տուն» ծրագրի 6-րդ փուլի մեկնարկը տրված է

Այսօր մեկնարկել է Սփյուռքի նախարարության հայրենաճանաչության «Արի տուն» ծրագրի 6-րդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը: Այս փուլում ծրագրին մասնակցում է շուրջ 90 պատանի և աղջիկ՝ աշխարհի 10 երկրից (Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուս, Վրաստան, Լիբանան, Հորդանան, ԱՄՆ, Ֆրանսիա, Իսպանիա, Շվեդիա):

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ողջույնի խոսքով դիմելով մասնակիցներին՝ շնորհակալություն է հայտնել արիտունցիների ծնորղներին ու մանկավարժներին՝ նախարարությանը վստահելու և իրենց երեխաներին Հայրենիք ուղարկելու համար: Երախտիքի խոսք է ուղղվել նաև այն հյուրընկալ ընտանիքներին, որոնք իրենց հարկի տակ 10 օր շարունակ պահում և հոգ են տանում սփյուռքահայ երեխաների մասին:

«Հայաստանը ողջ աշխարհասփյուռ հայության, այդ թվում՝ արիտունցիների տունն է: Ուրախ կլինենք, եթե որոշեք ձեր կրթությունը շարունակել Հայրենիքում, քանի որ Հայաստանի բուհերում նույնպես ապահովում են որակյալ կրթություն», - նշել է նախարար Հրանուշ Հակոբյանը:

Лента

Рекомендуем посмотреть