Онлайн

«Ադրբեջանական լուրերով կարդում եմ, որ ամեն օր հայ զինվորներ են մահանում». բրիտանիայում գտնվող 23-ամյա հայ ֆուտբոլիստը հրաժարվում է վերադառնալ ու զորակոչվել բանակ

2018-02-06 15:50 , Спорт, 398

«Ադրբեջանական լուրերով կարդում եմ, որ ամեն օր հայ զինվորներ են մահանում». բրիտանիայում գտնվող 23-ամյա հայ ֆուտբոլիստը հրաժարվում է վերադառնալ ու զորակոչվել բանակ

Անգլիական «Ուիթչըրչ Ալփորթ» («Whitchurch Alport») թիմի խաղացող, նախկինում Երևանի «Փյունիկում» հանդես եկած ֆուտբոլիստ Հովիկ Ներսիսյանը խուճապահար է հայրենիք վերադառնալու և բանակում ծառայելու մտքից:

«Իմ երկրում ինձ են փնտրում: Եթե ես վերադառնամ ինձ կբանտարկեն, կամ կուղարկեն բանակ և իմ կյանքը կվտանգվի»,-Shropshirestar պարբերականին ասել է 23-ամյա երիտասարդը, ով «Զինվորական ծառայության եւ զինծառայողիկարգավիճակի մասին» նախորդ տարեվերջին ընդունված օրենքի համաձայն պարտավոր է վերադառնալ ու զորակոչվել բանակ: Օրենքը պարտադիր զինվորական ծառայությունից 3-4 տարով տարկետում նախատեսում է միայն Օլիմպիական խաղերում, Եվրոպայի և աշխարհի առաջնություններում 1-4–րդ տեղերը զբաղեցրած մարզիկների համար, մինչդեռ Հովիկը Մեծ Բրիտանիա է մեկնել երկու տարի առաջ, երբ բոլոր մարզիկներն օրենքով տարկետման իրավունք ունեին:

«Հիմա նրանց համար հոգ չէ, թե դու ֆուտբոլիստ ես: Կառավարությունը բոլորին ուղարկում է կռիվ»,- Shropshirestar-ի հետ հարցազրույցում է ասել է Հովիկ Ներսեսյանը՝ ընդգծելով, որ ինքը ադրբեջանական լուրերով կարդում է, որ ամեն օր հայ զինվորներ են մահանում:

«Ես այստեղ անվտանգ եմ, ինձ դուր է գալիս այստեղ ապրելը, հուսով եմ դատարանը լավ որոշում կկայացնի»,-ասել է «Փյունիկ»-ի նախկին սանը:

Նշվում է, որ Բրիտանիայում քաղաքական ապաստան խնդրած 23-ամյա Հովիկ Ներսեսյանի հայցադիմումը դատարանը կքննի փետրվարի 19-ին:

Лента

Рекомендуем посмотреть