Հայ աշակերտները շարունակում են մեդալներ նվաճել միջազգային օլիմպիադաներում - RadioVan.fm

Онлайн

Հայ աշակերտները շարունակում են մեդալներ նվաճել միջազգային օլիմպիադաներում

2017-07-24 15:55 , Общество, 1294

Հայ աշակերտները շարունակում են մեդալներ նվաճել միջազգային օլիմպիադաներում

Շարունակվում են Դպրոցականների միջազգային առարկայական օլիմպիադաները: Այս անգամ «Մաթեմատիկա» և «Ֆիզիկա» առարկաներից անցկացված օլիմպիադաներում հայ դպրոցականներն արժանացել են 6 մեդալի և 2 գովասանագրի։ Այդ մասին հայտնում են Հայաստանի կրթական գերատեսչությունից:

Մաթեմատիկայի օլիմպիադան անցկացվել է հուլիսի 12-23-ը Բրազիլիա Ռիո դե Ժանեյրո քաղաքում։ ՀՀ թիմը, որը ղեկավարում էին Սմբատ Գոգյանը /ՀՀ ԳԱԱ/ և Տիգրան Մարգարյանը /Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց/, արժանացել է 2-ական արծաթե /Միքայել Մկրտչյան, 12-րդ դասարան և Գագիկ Մաղաքյան, 10-րդ դասարան/ ու բրոնզե /Սերգեյ Ներսիսյան, 12-րդ դասարան և Վահան Մարտիրոսյան, 11-րդ դասարան/ մեդալի և 1 գովասանագրի /Կարագուլյան Վահե, 11-րդ դասարան/։ Բոլոր աշակերտները սովորում են Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցում։

Ֆիզիկայի օլիմպիադայում, որն անցկացվել է հուլիսի 16-24-ը Ինդոնեզիայի Յոգոկարտա քաղաքում, մեր աշակերտները վաստակել են 1-ական արծաթե /Դավիթ Գևորգյան, Ա.Շահինյանի անվան Ֆիզմաթ հատուկ դպրոց, 11-րդ դասարան/ ու բրոնզե /Խաչատուր Նազարյան, Ա.Շահինյանի անվան Ֆիզմաթ հատուկ դպրոց, 12-րդ դասարան/ մեդալ և 1 գովասանագիր /Միքայել Եղիազարյան, «Քվանտ» վարժարան, 11-րդ դասարան/: Թիմը ղեկավարում էին Գագիկ Գրիգորյանը և Բիլոր Կուրղինյանը, ովքեր դասավանդում են «ԱՅԲ» և Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցներում։

Հիշեցնենք, դպրոցականների առաջին միջազգային օլիմպիադան «Քիմիա» առարկայից էր, որում Հայաստանի թիմը շահել էր երկու բրոնզե մեդալ և մեկ գովասանագիր:

Հաջորդ օլիմպիադան «Կենսաբանություն» առարկայից է: Այն մեկնարկել է Մեծ Բրիտանիայի Կովենտրի քաղաքում երեկ և կշարունակվի մինչև հուլիսի 30-ը:

Հաջողություն մաղթենք մեր աշակերներին:

Лента

Рекомендуем посмотреть