Լարվա՞ծ էին արդյոք ՀՀ 4-րդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի և Վազգեն Սարգսյանի հարաբերությունները. Արամ Սարգսյանը նամակ է հրապարակել - RadioVan.fm

Онлайн

Լարվա՞ծ էին արդյոք ՀՀ 4-րդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի և Վազգեն Սարգսյանի հարաբերությունները. Արամ Սարգսյանը նամակ է հրապարակել

2018-02-01 16:40 , Политика, 1588

Լարվա՞ծ էին արդյոք ՀՀ 4-րդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի և Վազգեն Սարգսյանի հարաբերությունները. Արամ Սարգսյանը նամակ է հրապարակել

ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը, ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ՀՀԿ-ի կողմից նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանի նամակը՝ հասցեագրված իր եղբորը, որով, ըստ էության, վերջ է դնում բոլոր այն ասեկոսեներին, ըստ որոնց՝ ժամանակին Արմեն Սարգսյանը հրաժարական է տվել վարչապետի պաշտոնից երջանկահիշատակ Վազգեն Սարգսյանի հետ ունենցած լարված հարաբերությունների և նրանից ստացած ապտակի պատճառով։

«Չէի ցանկանա եղբորս՝ Վազգենի անձնական նամակները ընդհանրացնել, բայց այս մեկը բացառության կարգով, կտեղադրվի Վ.Սարգսյանի տուն թանգարանի նամակների ցուցասրահում: Ուզում եմ, որ ուշադրություն դարձնեք տարեթվին, այսինքն Արմեն Սարգսյանի հրաժարականից անմիջապես հետո: Նամակը գրվել է Լոնդոնի հիվանդանոցներից մեկում, որտեղ կենաց մահու կռիվ էր տալիս Արմեն Սարգսյանը. Եթե այսքանից հետո կլինեն մարդիկ, որոնք կշարունակեն կասկածի տակ դնել Վազգենի ու Արմենի փոխադարձ հարգանքն ու հարազատ լինելը, մեղմ ասած բարոյական չէ»,-ասվում է Վազգեն Սարգսյանի եղբոր գրառման մեջ:

«Վազգեն ջան..., հարսանիքիդ լա՜վ պարելու ենք, տղայիդ ծննդյան օրն էլ լա՜վ խմելու ենք: Չկասկածես»,-ասվում է Վազգեն Սարգսյանին հասցեագրված Արմեն Սարգսյանի նամակում:

Հիշեցնեն, օրեր առաջ «Շանթ» հեռուստաընկերությանը տված ծավալուն հարցազրույցում Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ 4-րդ նախագահի պաշտոնին առաջադրված Արմեն Սարգսյանը ևս մեկ անգամ հերքել է լուրերը, թե 1997-ին վարչապետի պաշտոնը թողել և Հայաստանից հեռացել է այն ժամանակ Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի հետ հակասությունների պատճառով: Նախագահի թեկնածուն վերահաստատել է հրաժարականի պաշտոնական պատճառը, թե՝ վատառողջ էր և պետք է վիրահատվեր-«Մեկնեցի բուժման՝ Լոնդոն, և օդանավակայանում ինձ Վազգեն Սարգսյանն էր ճանապարհում: Այսօր նույնիսկ հրաշքով Վազգեն Սարգսյանը լիներ իմ կողքին և երկուսով միասին ասեինք, որ դա սուտ է, միևնույնն է՝ կգտնվեին «սրամիտ» անձնավորություններ, որոնք կասեին, որ հիմա պայմանավորվել են, սա էլ հերթական կոնսպիրացիան է»:

Лента

Рекомендуем посмотреть