Онлайн

Նոր կառավարության նիստերը դռնփակ են լինելու

2018-02-01 15:38 , Политика, 366

Նոր կառավարության նիստերը դռնփակ են լինելու

Այսօր գործադիրի նիստում հաստատման է ներկայացվել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի նախագիծը, ըստ որի կառավարության նիստերի անցկացման նոր կարգ է սահմանվում՝ սահմանափակելով լրագրողների ներկայությունը նիստերին (խմբ.- ներկայում լրագրողները հետևում են կառավարության նիստերին իրենց համար առանձնացված սրահում տեղադրված մոնիտորների միջոցով, փակ են միայն օրակարգում ներառված գաղտնի հարցերի քննարկումները):

Համաձայն նախագծում առաջարկվող նոր տարբերակի՝ կառավարության նիստերը դռնփակ են լինելու: Վարչապետի որոշմամբ նիստի մի մասը կարող է անցկացվել դռնբաց: Կառավարության անդամն իրավունք չի ունենալու առանց վարչապետի թույլտվության տեղեկատվություն հրապարակել Կառավարությունում քննարկված որևէ հարցի քննարկման ընթացքի մասին:

Անփոփոխ են թողնված կառավարության նիստերի անցկացման կարգի հետևյալ պահանջները՝

Կառավարության նիստերը հրավիրում և վարում է վարչապետը,

Կառավարության նիստերը, որպես կանոն, հրավիրվում են շաբաթը մեկ անգամ,

Կառավարության անդամները պարտավոր են մասնակցել Կառավարության նիստերին և նիստերից կարող են բացակայել վարչապետի համաձայնությամբ:

Հստակեցված է՝

Կառավարության նիստերին ներկա գտնվելու իրավունք ունեն Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարը, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարը, վարչապետի աշխատակազմի ղեկավարը, պետական եկամուտների, քաղաքաշինության, միջուկային անվտանգության կարգավորման, վիճակագրական կոմիտեների և վարչապետին ենթակա մարմինների ղեկավարները, վարչապետի մամուլի քարտուղարը, ինչպես նաև վարչապետի կողմից հրավիրված այլ անձինք:

Лента

Рекомендуем посмотреть