Քաղաքացիների աշխատանքային իրավունքները կպաշտպանեն նոր գրասենյակում՝ անվճար - RadioVan.fm

Онлайн

Քաղաքացիների աշխատանքային իրավունքները կպաշտպանեն նոր գրասենյակում՝ անվճար

2018-01-31 15:18 , Право, 2033

Քաղաքացիների աշխատանքային իրավունքները կպաշտպանեն նոր գրասենյակում՝ անվճար

ՀՅԴ «Հրայր Մարուխեան» հիմնադրամի աջակցությամբԵրևանում ստեղծվել է Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակ: Նորաստեղծ գրասենյակն աշխատողներին, աշխատանքը կորցրած և աշխատանք փնտրող անձանց աշխատանքային իրավունքների պաշտպանության նպատակով տրամադրում է անվճար ծառայություններ, այդ թվում՝

ա. աշխատանքային հիմնական իրավունքների մասին իրազեկում,

բ. աշխատողների աշխատանքային վեճերի դեպքում դատական հայցերի պատրաստում,

գ.աշխատողների համար փաստաբանական անվճար ծառայություն՝ աշխատանքային վեճերի գծով (չվճարված աշխատավարձ, աշխատանքից անօրինական ազատումներ և այլն),

դ. Զբաղվածության պետական ծառայության տարածքային կենտրոններ ուղղորդելու միջոցով աշխատանքային և մասնագիտական կողմնորոշում և այլն:

Ծառայություններից օգտվելու համար ցանկացողները կարող են այցելելք. Երևան, Շենգավիթ վարչական շրջան, Մանանդյան 20, կամ զանգահարել 010-42-67-41, 096-99-66-04 հեռախոսահամարներով:

Лента

Рекомендуем посмотреть