«Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը կշարունակվի - RadioVan.fm

Онлайн

«Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը կշարունակվի

2017-07-21 17:07 , Общество, 1818

«Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը կշարունակվի

Նոր ուսումնական տարվանից Տավուշի մարզի 1-4-րդ դասարանի երեխաները ևս կառավարության «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակում հնարավորություն կունենան շաբաթական 5 օր տաք սնունդ ստանալ: Ծրագրի շարունակականության վերաբերյալ այսօր ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ու ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Պասկալ Միշոն համաձայնագիր են ստորագրել:

2018 թվականի սեպտեմբերից ծրագրի ազգային փուլում կընդգրկվի 5-րդ մարզը՝ Շիրակը, իսկ մնացած 5 մարզերում դպրոցական սննդի ծրագիրը կիրագործվի Պարենի համաշխարհային ծրագրի ֆինանսական աջակցությամբ: ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Պասկալ Միշոյի տեղեկացմամբ՝ Հայաստանի դպրոցների համար իբրև դոնոր երկիր հանդես է գալիս ՌԴ կառավարությունը, որի ֆինանսական մասնակցությունը ծրագրին մինչև 2018 թվականը կկազմի 35,61 մլն դոլար:

Նշենք, որ «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը Հայաստանում մեկնարկել է 2010 թվականից, ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի միջև ձեռքբերված պայմանավորվածությամբ, որի շրջանակում ՀՀ բոլոր մարզերի տարրական դասարանների աշակերտները դպրոցում ստանում են սնունդ:

2014-2015 թթ. ՀՀ Արարատի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի բոլոր դպրոցները փոխանցվել են ՀՀ Կառավարության «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի իրականացման պատասխանատվության ներքո: «Այն մարզերում, որտեղ ծրագիրն իրագործվում է ՀՀ կառավարության միջոցներով, ՊՀԾ-ն շարունակում է աջակցել տեխնիկական և խորհրդատվական հարցերում: Մենք ակնկալում ենք բեղմնավոր և երկարատև համագործակցություն»,-ԿԳՆ փոխանցմամբ՝ ընդգծել է Պ. Միշոն:

Այս տարվա համար ծրագրի թիրախը հանդիսանում են նախակրթարաններում և տարրական դասարաններում սովորող 60.000 երեխաները, ովքեր սովորում են ՀՀ վեց մարզերի շուրջ 600 դպրոցներում: Նրանց սնունդ կտրամադրվի տարեկան 180 օր, շաբաթական 5 օր մինչև 2018թ. հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում:

Лента

Рекомендуем посмотреть