22 տարվա դադարից հետո Դդմաշենը մանկապարտեզ ունի - RadioVan.fm

Онлайн

22 տարվա դադարից հետո Դդմաշենը մանկապարտեզ ունի  

2017-07-21 15:57 , Общество, 2340

22 տարվա դադարից հետո Դդմաշենը մանկապարտեզ ունի

Այսօր՝ հուլիսի 21-ին, Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայնքում շուրջ երկու տասնյակ տարիների դադարից հետո վերաբացվել է համայնքի մանկապարտեզը:

Հիմնանորոգված մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողությունը մասնակցել է նաև Գեղաքունիքի մազպետ Կարեն Բոթոյանը:

«22 տարվա դադարից հետո գործող մանկապարտեզ ունենալը շատ կարևոր նշանակություն ունի համայնքի հետագա զարգացումն ապահովելու գործում»,-շնորհավորելով դդմաշենցիներին այդ կապակցությամբ նշել է մարզպետը։

«Այնուհետև Դդմաշեն համայնքի ղեկավար Ավետիս Ավետիսյանի ուղեկցությամբ մարզպետը շրջել է 100 սանի համար նախատեսված երկհարկանի մանկապարտեզում և գոհունակություն հայտնել որակյալ շինարարական աշխատանքների և հարմարավետ ու ճաշակով կահավորման համար: Մարզպետին զեկուցվել է, որ պետական բյուջեի, Տարածքային Զարգացման Հիմնադրամի և համայնքային բյուջեի միջոցներով վերակառուցված մանկապարտեզը կարող է ընդունել նաև հարևան համայնքերի երեխաների և եթե դիմումները շատ լինեն, ապա խմբերի քանակը կարող է ավելացվել։ Մանկապարտեզը գործելու է շուրջտարին, անվճար հիմունքներով»,-հայտնում է մարզպետի օգնական Զոհրապ Եգանյանը:

Նա իր ֆեյսբուքյան էջում նաև մանկապարտեզի բացման արարողությունից փոքրիկ տեսանյութ է հրապարակել.

Лента

Рекомендуем посмотреть