ՀՀ-ում առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի. սպասվում է ձնախառն անձրև - RadioVan.fm

Онлайн

ՀՀ-ում առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի. սպասվում է ձնախառն անձրև

2018-01-25 16:34 , Общество, 1778

ՀՀ-ում առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի. սպասվում է ձնախառն անձրև

Հունվարի 25-ի ցերեկը, 26-27-ը շրջանների զգալի մասում, 28-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան, հովտային գոտիներում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։

ԱԻՆ հիդրոմետ ծառայության հաղորդմամբ՝ օդի ջերմաստիճանը հունվարի 26-29-ը աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով:

Ջերմաստիճանի նվազումն ամենից շատ կզգացվի Շիրակում և Գեղարքունիքում, ինչպես նաև Կոտայքի, Արագածոտնի և Վայոց Ձորի լեռնային շրջաններում։ Երկուշաբթի սպասվում է -9...-12։

Երևանում հունվարի 26–27–ը սպասվում է ձնախառն անձրև, գիշերը` ձյուն։ Ցերեկային ժամերին կանխատեսվում է +1...+3, գիշերը` մինչև -4 աստիճան։

Հունվարի 29-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Лента

Рекомендуем посмотреть