Онлайн

ԵՊՀ-ում ուսանողները արաբերեն կսովորեն նաև լսելով և դիտելով

2018-01-23 19:02 , Образование, 550

ԵՊՀ-ում ուսանողները արաբերեն կսովորեն նաև լսելով և դիտելով

Այսօր Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) արևելագիտության ֆակուլտետում պաշտոնապես բացվել է Արաբական Միացյալ Էմիրությունների միջազգային համագործակցության գործակալության ֆինանսավորմամբ վերանորոգված Էմիրությունների անվան լսարանը:

«Այս լսարանի բացումը փոքր օգնություն է մեր եղբայրական հայ ժողովրդին: Հայ-արաբական համագործակցությունը խորը արմատներ ունի: Ուրախ ենք, որ Մայր բուհում դասավանդվում և ուսումնասիրվում է արաբական մշակույթը»,- նշել է ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Ջասիմ Մուհհամադ Ալ Կասիմին և հավելել, որ շարունակելու են աջակցել Հայաստանի կրթական և առողջական ոլորտների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացմանը:

Այսպիսով՝ արաբագիտության ֆակուլտետի ուսանողներն այսուհետ հնարավորություն կունենան դասերն անցկացնել աուդիո և վիդեո հնարավորություններով կահավորված լսարանում։ Բացմանը ներկա ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանի խոսքով՝ ժամանակակից տեխնիկայով հագեցած լսարանն ուսանողներին հնարավորություն կընձեռի ավելի լավ ուսումնասիրելու արաբական լեզուն ու մշակույթը:

Արաբական Միացյալ Էմիրությունների միջազգային համագործակցության հիմնադրամը Լսարանի վերանորոգման և կահավորման համար հատկացրել է 17 000 դոլլար:

Лента

Рекомендуем посмотреть