Հրաչյա Հարությունյանը տեղափոխվեց Հայաստան, նա առայժմ «Նուբարաշեն». ՔԿՀ-ում է - RadioVan.fm

Онлайн

Հրաչյա Հարությունյանը տեղափոխվեց Հայաստան, նա առայժմ «Նուբարաշեն». ՔԿՀ-ում է

2017-07-21 15:38 , Право, 1545

Հրաչյա Հարությունյանը տեղափոխվեց Հայաստան, նա առայժմ «Նուբարաշեն». ՔԿՀ-ում է

ՌԴ-ում դատապարտված և նախօրեին Հայաստան տեղափոխված Հրաչյա Հարությունյանն առայժմ պահվում է ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարության հասարակայնության հետ կապերի բաժնից՝ նշելով, որ դատապարտյալի պատժի կրման վայրը որոշելու է քրեակատարողական վարչության տեղաբաշխման հանձնաժողովը:

«Ռուսաստանի Դաշնությունում դատապարտված Հրաչյա Հարությունյանը 20.07.2017թ-ին տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն՝ «Դատապարտյալների փոխանցման մասին 1983թ. եվրոպական կոնվենցիայով սահմանված կարգով պատժի մնացած մասը կրելու համար:

Դատապարտյալի փոխանցումից հետո, համաձայն վերը նշված կոնվենցիայի 10-րդ հոդվածի, օտարերկրյա պետության կայացրած դատավճիռը պետք է ճանաչվի ՀՀ իրավասու դատարանի կողմից՝ կատարելով քրեորեն պատժելի արարքի համապատասխանեցում ՀՀ քրեական օրենսգրքին՝ անփոփոխ թողնելով սահմանված պատիժը:

ՌԴ իրավասու դատարանի դատավճիռը ճանաչելուց և այն կատարման ուղարկելուց հետո ՀՀ ներպետական օրենսդրության համաձայն՝ պատիժը կատարելու համար ուղղիչ հիմնարկի տեսակը և պատիժը կրելու վայրըորոշում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության տեղաբաշխման հանձնաժողովը»,-հայտնում են նախարարությունից:

Հիշեցնենք՝ Հրաչյա Հարությունյանն իր «Կամազ» մակնիշի մեքենայով 2013-ի հուլիսի 13-ին ՌԴ Պոդոլսկի շրջանի մերձակայքում բախվել էր մարդատար ավտոբուսին: Վթարի հետևանքով զոհվել էր 18 մարդ: ՌԴ դատարանի որոշմամբ նա դատապարտվելէ 6 տարի 9 ամիս ժամկետով` մեղադրվելով ՌԴ քրեական օրենսգրքի 264 (երթևեկության կանոնների խախտում և տրանսպորտային միջոցների շահագործում) և 327 (փաստաթղթերի կեղծում, պատրաստում և իրացում) հոդվածներով:

Лента

Рекомендуем посмотреть