Դրված է ոչ թե հայրենադարձության, այլ՝ հայադարձության հարց. նախարար - RadioVan.fm

Онлайн

Դրված է ոչ թե հայրենադարձության, այլ՝ հայադարձության հարց. նախարար

2018-01-22 17:19 , Общество, 1275

Դրված է ոչ թե հայրենադարձության, այլ՝ հայադարձության հարց. նախարար

«Այս պահին 7 մլն հայ ունենք Սփյուռքում, 10 տարի հետո որքա՞ն կունենանք»,-հարցն այսօր Ազգային ժողովում «ՀՀ-Սփյուռք գործակցության զարգացումները» թեմայով աշխատանքային խորհրդակցության ժամանակ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին է ուղղել «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը:

Ի պատասխան նախարարը նշել է, որ հարցը շատ բարդ է և կապված է աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների հետ:

«Երկրաշարժը եղավ, շատերը ցնցվեցին և վերադարձան իրենց արմատներին: Ապրիլյան պատերազմի ժամանակ էլ եղան մարդիկ, ովքեր ընդմիշտ հեռացել էին, վերադարձան: Ակնհայտ է, որ մենք համախմբվում ենք ցավի ու վտանգի պահին: Ինչպես երջանկահիշատակ Վիգեն Հովսեփյանն ասաց՝ մեկ օրում ազգ դարձանք»,-ասել է Հրանուշ Հակոբյանը՝ բերելով բարերար Քրք Քրքորյանի օրինակը: «Քրքորյանն ընդհանրապես հայության հետ կապ չուներ, հենց երկրաշարժը եղավ, մարդու մեջ խոսեց հայ լինելու ցանկությունը»,-նշել է Սփյուռքի նախարարը՝ ընդգծելով, որ իրենք հայադարձության և ոչ թե հայրենադարձության հարց են դրել՝ հորդորելով համայնքներին զբաղվելու այն հայերով, ովքեր դադարել են հայ լինելուց:

Лента

Рекомендуем посмотреть