Հոգեբանի սպանության մեջ մեղադրվող 34-ամյա երիտասարդը բերման է ենթարկվել - RadioVan.fm

Онлайн

Հոգեբանի սպանության մեջ մեղադրվող 34-ամյա երիտասարդը բերման է ենթարկվել

2017-07-21 15:14 , Общество, 1407

Հոգեբանի սպանության մեջ մեղադրվող 34-ամյա երիտասարդը բերման է ենթարկվել

Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ այսօր՝ հուլիսի 21-ին, բերման է ենթարկվել 1983 թ. ծնված Հրանտ Հ.-ն, որը հուլիսի 20-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 14-րդ կետերի մեղադրանքով:

Հիշեցնենք՝ հուլիսի 17-ին, ժամը 14.45-ին, Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ «դեմքի կտրած վերք, բազմաթիվ վերքեր, արյունահոսություն» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1947 թ. ծնված Ռուբեն Պողոսյանը:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 14.00-ին, Մաշտոցի պողոտայի 40 շենքում գործող հոգեբանական կենտրոնում 1983 թ. ծնված Հրանտ Հ.-ն թուղթ կտրելու դանակով հարվածներ է հասցրել Ռ. Պողոսյանի դեմքին և գլխին՝ պատճառելով վնասվածքներ:

Հուլիսի 20-ին, ժամը 2.10-ին, Ռուբեն Պողոսյանը հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է:

Նշենք, որ հոգեբանական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Ռուբեն Պողոսյանն «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի գիտական ղեկավարն էր:

Лента

Рекомендуем посмотреть