«Կյանք ու կռիվ» ֆիլմի նկարահանող խմբի անդամները պետական մրցանակների են արժանացել - RadioVan.fm

Онлайн

«Կյանք ու կռիվ» ֆիլմի նկարահանող խմբի անդամները պետական մրցանակների են արժանացել

2018-01-19 17:16 , Общество, 1736

«Կյանք ու կռիվ» ֆիլմի նկարահանող խմբի անդամները պետական մրցանակների են արժանացել

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանի 2016 թվականին նկարահանած մարդկային արժեքների, ընկերության, սիրո և հայրենասիրության մասին պատմող «Կյանք ու կռիվ» երկմասանոց ֆիլմը՝ նվիրված Արցախի հերոսներին և ՀՀ անկախության 25-ամյակին, այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պետական մրցանակի է արժանացել։

Մրցանակները շնորհվել են Մհեր Մկրտչյանին (ռեժիսոր), Վահագն Հակոբյանին (բեմադրող օպերատոր), Սամվել Թադևոսյանին (դերասան), Ռուբեն Ջաղինյանին (պրոդյուսեր) և Կարեն Ղազարյանին (պրոդյուսեր):

Ի թիվս գրականության և արվեստի՝ Հայաստանի Հանրապետության 2017թ. պետական մրցանակներ են շնորհվել նաև ճարտարապետության և քաղաքաշինության, ճշգրիտ և բնական գիտությունների բնագավառների ներկայացուցիչների:

Лента

Рекомендуем посмотреть