Մոսկվա-Գյումրի չվերթի կարգազանց ռուս ուղևորը բերման է ենթարկվել ոստիկանություն - RadioVan.fm

Онлайн

Մոսկվա-Գյումրի չվերթի կարգազանց ռուս ուղևորը բերման է ենթարկվել ոստիկանություն

2018-01-19 17:10 , Общество, 1551

Մոսկվա-Գյումրի չվերթի կարգազանց ռուս ուղևորը բերման է ենթարկվել ոստիկանություն

«Շիրակ» օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայությունից երեկ՝ժամը 20.20-ին, ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռում անկարգ ուղևոր կա:

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Մոսկվա-Գյումրի չվերթի ուղևոր, ՌԴ քաղաքացի, 1980 թ. ծնված Դմիտրի Ն.-ն, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, խախտել է օդանավի վարքի կանոնները, իսկ ժամանման սրահում խախտել է հասարակական կարգը, տվել է հայհոյանքներ, խաթարել ավիացիոն անվտանգության ծառայողների աշխատանքը, ինչի համար բերման է ենթարկվել ոստիկանություն:

Կատարվում է հետաքննություն:

Лента

Рекомендуем посмотреть