«Աֆրիկայի շունչը զգում ե՞ք». տաք ջերմային ֆոնն առաջիկա օրերին կպահպանվի - RadioVan.fm

Онлайн

«Աֆրիկայի շունչը զգում ե՞ք». տաք ջերմային ֆոնն առաջիկա օրերին կպահպանվի

2018-01-19 16:47 , Общество, 1582

«Աֆրիկայի շունչը զգում ե՞ք». տաք ջերմային ֆոնն առաջիկա օրերին կպահպանվի

«Ժողովուրդ ջան, Աֆրիկայի շունչը զգում եք՞՞՞»,-այս հարցադրմամբ ֆեյսբուքյան իր էջում օգտատերերին է դիմում ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը, ով երեկ տեղեկացրել էր, որ Աֆրիկայի արևադարձային լայնություններից լուսադեմին Հայաստան կներթափանցեն տաք հոսանքներ:

Այդպիսով, Սուրենյանի՝ «հունվարի 20-ից գարուն է գալու» կանխատեսումը իրականանում է: «Գարուն ասվածը չի նշանակում, թե ապրիլ կլինի, ծառերը կծաղկեն: Ձմռան համար շատ բարձր ջերմաստիճան կլինի, բայց՝ մարտին հատուկ»,-«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է Հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետը՝ նշելով, որ եղանակը հանրապետությունում կլինի փոփոխական՝ ինչպես սովորաբար դիտվում է մարտին:

Лента

Рекомендуем посмотреть