Երկրաշարժ՝ Հունաստան-Թուրքիա սահմանային գոտում - RadioVan.fm

Онлайн

Երկրաշարժ՝ Հունաստան-Թուրքիա սահմանային գոտում

2017-07-21 14:32 , Мир, 1317

Երկրաշարժ՝ Հունաստան-Թուրքիա սահմանային գոտում

Այսօր՝ հուլիսի 21-ին, տեղական ժամանակով ժամը 02:31-ին (Գրինվիչի ժամանակով` հուլիսի 20-ին 22:31-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 36.780 և արևելյան երկայնության 27.310 աշխարհագրական կոորդինատներով (Հունաստան-Թուրքիա սահմանային գոտի, Կոս կղզուց 5 կմ հարավ-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 6.6 մագնիտուդով երկրաշարժ:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 9 բալ :

Տեղեկությունների համաձայն՝ Հունական Կոս կղզում մահացել է երկու և տուժել՝ մոտ 120 մարդ և ևս 70-ը՝ հարակից կղզիներում:

Աթենքում ՀՀ դեսպանության նախնական տվյալներով՝ Կոս կղզում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով հայեր չեն տուժել։ Այս մասին Թվիթերում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսան Տիգրան Բալայանը:

Лента

Рекомендуем посмотреть