«Ոչ թանկացումներին». «Ելք»-ը կոչ է անում միանալ երեկոյան երթին - RadioVan.fm

Онлайн

«Ոչ թանկացումներին». «Ելք»-ը կոչ է անում միանալ երեկոյան երթին

2018-01-19 16:07 , Общество, 2530

«Ոչ թանկացումներին». «Ելք»-ը կոչ է անում միանալ երեկոյան երթին

«Մենք բոլորս պետք է դուրս գանք փողոց և ցույց տանք մեր դժգոհությունը թանկացումների շուրջ: Եթե առաջին քայլը լինի հնչեղ՝ հետագա գնաճի կասեցումը հնարավոր կլինի»,-ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսանյութում ՀՀ քաղաքացիներին ուղերձ է հղել ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով այսօրվա երթի մասին:

Ընդդիմադիր խմբակցության նախաձեռնած «Ոչ թանկացումներին» կարգախոսով երթը կմեկնարկի այսօր 17:00-ին՝ Մոսկվա կինոթատրոնի հարակից տարածքից:

«Հույս ունենք, որ այդ երթը լուրջ քաղաքական հետևանքներ կունենա։ Դա մեծապես կախված է ՀՀ քաղաքացիների մասնակցության մակարդակից, որովհետև, ըստ էության, Հանրապետական մեծամասնությունը որդեգրում է դիրքորշում, որ ՀՀ քաղաքացիները ըմբռնումով են վերաբերվում թանկացումներին և դրանով քարտ բլանշ են տվել իշխանություններին` այդ բոլոր պրոցեսներն իրականացնելու և անհրաժեշտ քայլեր չձեռնարկելու համար»,-իր ուղերձում նշում է Նիկոլ Փաշինյանը, ում խոսքով հունվարի 1-ից ուժի մեջ մտած հարկային օրենսգրքով թանկացումների նոր ծավալ է լինելու:

Նոր թանկացումների սպասվող ալիքը կասեցնելու համար Փաշինյանը կոչ է անում դուրս գալ փողոց և հասարակական ճնշման ներքո թանկացումների պատճառ դարձած «հարկային նոր դրույքաչափերը ետողորմյա անել», ստիպել իշխանություններին դրանք բերել մինչև հունվարի 1-ը եղած մակարդակին:

Նշենք, որ երթը քաղաքապետարանի կողմից արտոնված է: Այն կընթանա այսօր՝ հունվարի 19-ին` ժամը 17.00-22.00-ն, Շառլ Ազնավուրի անվան հրապարակ-Աբովյան փողոց-Հանրապետության հրապարակ-Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա-Սայաթ-Նովա պողոտա-Տերյան փողոց-Թումանյան փողոց-Հյուսիսային պողոտա երթուղով:

Лента

Рекомендуем посмотреть