+40 աստիճանի դեպքում ջրվելը օրհնանք է դառնալու. Գագիկ Սուրենյան - RadioVan.fm

Онлайн

+40 աստիճանի դեպքում ջրվելը օրհնանք է դառնալու. Գագիկ Սուրենյան

2017-07-21 14:29 , Общество, 1189

+40 աստիճանի դեպքում ջրվելը օրհնանք է դառնալու. Գագիկ Սուրենյան

«Այս վարդավառին ջրվելուց հաստատ ոչ մեկ չի նեղվելու: +40 աստիճանի դեպքում՝ ջրվելը դա օրհնանք է դառնալու)))»,- այդ մասին ֆեյսբուքյան իր էջում քիչ առաջ գրել է ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը՝ անդրադառնալով հուլիսի 23-ին հանրապետությունում նշվող Վարդավառի տոնին:

Նշենք, որ եղանակային կանխատեսումների համաձայն՝ հուլիսի 22-26-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև 38...40 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-7 աստիճանով:

Այդ մասին հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ քաղաքացիներին խորհուրդ տալով այդ օրերին ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից, քանի որ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 6:

Лента

Рекомендуем посмотреть