Онлайн

ԱՄՆ դեսպանությունը հակադարձում է ՀՀ կառավարությանը

2017-07-21 14:26 , Политика, 528

ԱՄՆ դեսպանությունը հակադարձում է ՀՀ կառավարությանը

ԱՄՆ դեսպանությունը երկարաձգված անձնագրով վիզա տրամադրում է, եթե վիզայի թողարկման պահին անձնագիրը վավեր է: Այդ մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից՝ անդրադառնալով երեկ մամուլում հրապարակված ՀՀ կառավարության ընդունած որոշումներից մեկին, ըստ որի հին նմուշի անձնագրերի վավերականության ժամկետը 10 տարին լրանալուն պես՝ այլևս չի երկարացվի 5 տարով: Կառավարությունը, նշենք, որոշումը հիմնավորում է նրանով, որ ներկայումս մի շարք երկրներ, այդ թվում՝ եվրոպական պետությունները և ԱՄՆ-ն, երկարաձգված անձնագրերով վիզա չեն տրամադրում կամ արգելում են այդ անձնագրերով մուտք գործել իրենց երկրի տարածք:

«Հին նմուշի անձնագրերում, որտեղ դրվում է ելքի կնիք, անհրաժեշտ է, որպեսզի ելքի կնիքը վավեր լինի առնվազն մինչև ԱՄՆ-ից վերադառնալու պահը: Նոր անձնագրերում ելքի կնիք չի դրվում, ուստի վիզան տրամադրվում է վավեր անձնագրի առկայության պարագայում: Բացի այդ, ցանկացած ոք վավերականության ժամկետը լրացած անձնագրում վավեր ու անվնաս ԱՄՆ վիզա ունենալու պարագայում կարող է ուղևորվել ԱՄՆ՝ այդ վիզայով ու իր նոր վավեր անձնագրով, եթե իհարկե հին ու նոր անձնագրերում կենսաչափական տվյալները նույնն են»,-պարցաբանում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից:

Рекомендуем посмотреть