Հայ-վրացական կամրջի կառուցումը վստահվել է իրանական ընկերությանը - RadioVan.fm

Онлайн

Հայ-վրացական կամրջի կառուցումը վստահվել է իրանական ընկերությանը

2018-01-15 18:14 , Экономика, финансы, 2301

Հայ-վրացական կամրջի կառուցումը վստահվել է իրանական ընկերությանը

Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում Դեբեդ գետի վրա նոր կամրջի շինարարությունը կիրականացնի Իրանական «Ariana Tunnel Dam Co. (Iran)» ընկերությունը:

Այսօր ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում ստորագրվել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից ֆինանսավորվող «Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրի» շրջանակներում իրականացվող Բագրատաշենի կամրջի նախագծման և շինարարության պայմանագիրը:

Հայկական կողմից այն վավերացրել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, իրանական կողմից՝ «Ariana Tunnel Dam Co. (Iran)» ընկերության նախագահ Ալի Մուսավին։

Փաստաթղթի ստորագրմանը ներկա է եղել նաև Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին։

«Ողջունելով իրանական շինարարական կազմակերպության մուտքը Հայաստան՝ նախարարը կարևորեց, որ աշխատանքները կատարվեն բարձր որակով և ժամանակին: Ընկերության ներկայացուցիչները նախարարին վստահեցրին, որ կաշխատեն լավագույն որակով»,-փոխանցում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից:

Կամրջի նախագծային և շինարարական աշխատանքների ձեռքբերման նպատակով ՎԶԵԲ-ի էլեկտրոնային հարթակի միջոցով իրականացվել է «Բագրատաշենի կամրջի նախագծում և շինարարություն» միջազգային մրցույթը: Նշվում է, որ մրցույթին մասնակցել է 7 կազմակերպություն, որոնցից 3-ը որակավորվել են և անցել մրցութային հաջորդ փուլ: Գնահատման արդյուքում հաղթող է ճանաչվել իրանական «Ariana Tunnel Dam Co. (Iran)» ընկերությունը` 7.393.347.95 Եվրո (ներառյալ ԱԱՀ) գնային առաջարկով:

Лента

Рекомендуем посмотреть