Ծխախոտը գետնին նետող քաղաքացին կտուգանվի 16 հազար դրամով - RadioVan.fm

Онлайн

Ծխախոտը գետնին նետող քաղաքացին կտուգանվի 16 հազար դրամով

2017-07-20 17:44 , Общество, 1278

Ծխախոտը գետնին նետող քաղաքացին կտուգանվի 16 հազար դրամով

ՀՀ կառավարությունն այսօր հավանության է արժանացրել «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագիրն ու միջոցառումների ժամանակացույցը: Հայաստանը մաքուր դարձնելու ուղղությամբ գործադիրն առանձնացրել է գործողությունների 3 խումբ՝ նախապատրաստական, որոնք նպատակ ունեն ստեղծել հիմնական գործողություններից առաջ անհարժեշտ գործիքակազմ, ուղղիչ, որոնք նպատակաուղղված են առկա իրավիճակը շտկելուն և կանխարգելիչ, որոնց նպատակն է կանխարգելել նոր աղբանոցների առաջացումը և փակված/մաքրված աղբանոցների օգտագործումը:

«Մեզանում քաղաքը, երկիրը մաքուր պահելու մշակույթ չկա»,-գործադիրի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը: «Մաքուր Հայաստանի» գործողությունների ծրագրում, ահա, այդ մշակույթը հասարակության շրջանում սերմանելու ուղղությամբ քայրեն են արվելու: Արդեն իսկ սոցիալական հոլովակներ, կոչ պարունակող հատուկ բաժակների և գլխարկների տեսքով քարոզչական նյութեր են պատրաստվել:

Շրջակա միջավայրն աղտոտելու, աղբը չսահմանված վայրերում նետելու համար էլ տուգանքների չափի խստացումներ են սպասվում: Տուգանքներ կկիրառվեն նաև ծխախոտը գետնին գցող քաղաքացիների նկատմամբ՝ 16 հազար դրամի չափով:

Մանրամասները՝ Լիանա Մարգարյանի ռեպորտաժում.

Лента

Рекомендуем посмотреть