Հին նմուշի անձնագրերի վավերականության ժամկետն այլևս չի երկարացվի - RadioVan.fm

Онлайн

Հին նմուշի անձնագրերի վավերականության ժամկետն այլևս չի երկարացվի

2017-07-20 17:23 , Общество, 1215

Հին նմուշի անձնագրերի վավերականության ժամկետն այլևս չի երկարացվի

Հին նմուշի անձնագրերի վավերականության ժամկետն այլևս հնարավոր չի լինի երկարաձգել: ՀՀ կառավարությունն այսօր համապատասխան որոշում է ընդունել, դա հիմնավորելով նրանով, որ ներկայումս մի շարք երկրներ, այդ թվում՝ եվրոպական պետությունները և ԱՄՆ-ն, երկարաձգված անձնագրերով վիզա չեն տրամադրում կամ արգելում են այդ անձնագրերով մուտք գործել իրենց երկրի տարածք, ինչը առաջացնում է քաղաքացիների դժգոհությունը: Բացի այդ, 10 տարի ժամկետով տրված անձնագիրը 5 տարով երկարաձգելու դեպքում պրակտիկայում խնդիրներ են առաջանում նաև անձնագրում փակցված լուսանկարի հետ քաղաքացիներին նույնացնելու ժամանակ, ինչը ևս հաճախ առաջ է բերում քաղաքացիների դժգոհությունը:

Այդպիսով՝ հին նմուշի անձնագրերի վավերականության ժամկետը 10 տարին լրանալուն պես՝ այլևս չի երկարացվի 5 տարով. «Բոլոր փոփոխությունները թույլ կտան ՀՀ քաղաքացիներին խուսափել խնդիրներից արտերկիր մեկնելիս և հեշտացնել նույնականացման ընթացակարգերը»,-նշել է որոշման նախագիծը գործադիրին ներկայացնող ոստիկանապետի տեղակալ Վարդան Եղիազարյանը:

Лента

Рекомендуем посмотреть