Թուրքմենստանում կանանց արգելել են մեքենա վարել - RadioVan.fm

Онлайн

Թուրքմենստանում կանանց արգելել են մեքենա վարել

2018-01-11 15:53 , Мир, 1897

Թուրքմենստանում կանանց արգելել են մեքենա վարել

Թուրքմենստանում արդեն մոտ մեկ ամիս է կանանց չի թույլատրվում ավտոմեքենա վարել: «Թուրքմենստանի այլընտրանքային լուրեր» կայքի հաղորդմամբ՝ սկզբում ոստիկանները կանանց ընդամենը նախազգուշացրել են այդ արգելքի մասին, սակայն այժմ նրանք վերցնում են ավտոմեքենա վարող կանանց վարորդական իրավունքի փաստաթուղթը, իսկ փոխադրամիջոցը տեղափոխվում է տուգանային հրապարակ:

Կայքի աղբյուրը նշել է, որ սեփական ավտոմեքենաներով աշխատանքի գնացող պետական հաստատությունների կին աշխատակիցներից գրություն են վերցրել, որով նրանք պարտավորվում են այսուհետ մեքենա չվարել:

Նշվում է, որ նախորդ տարվա դեկտեմբերի հինգին Թուրքմենստանի ներքին գործերի նախարարը երկրի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին տեղեկություն է ներկայացրել այն մասին, որ երկրում ՃՏՊ-ների մեծ մասը տեղի է ունենում կին վարորդների պատճառով կամ նրանց մասնակցությամբ, ինչից հետո նախագահը հրահանգել է նախարարին «շտկել իրավիճակը»:

Лента

Рекомендуем посмотреть