Онлайн

Մեկից ավել աշխատանք ունեցողները կարող են ետ ստանալ «1000 դրամների» հիմնադրամին 1000-ից ավելի վճարված գումարը

2018-01-10 16:18 , Общество, 743

Մեկից ավել աշխատանք ունեցողները կարող են ետ ստանալ «1000 դրամների» հիմնադրամին 1000-ից ավելի վճարված գումարը

Այն քաղաքացիները, որոնք աշխատում են մեկից ավել գործատուների մոտ կարող են Հիմնադրամից ետ ստանալ նույն հաշվետու ժամանակաշրջանում (ամսում) 1000 դրամից ավել վճարված դրոշմանիշային վճարները` Երեւան, Վ. Սարգսյան 6, 0010 հասցեով փոստային եղանակով ներկայացնելով.

  • Սահմանված ձևի լրացված դիմում (ներբեռնեք այստեղ)` ուղղված Հիմնադրամի գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանին:
  • ՊԵԿ տարածքային ստորաբաժանումից (բնակության վայրի) տրված տեղեկանք` անձի կողմից նախորդ մեկ տարվա ընթացքում վճարված (անձի եկամուտներից հարկային գործակալի կողմից պահված) դրոշմանիշային վճարների չափի մասին (Ձև 4)*:

Այդ մասին ՀՀ քաղաքացիներին հիշեցնում են Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից՝ միաժամանակ նշելով, որ կառավարության 02.02.2017թ. թիվ 86-Ն որոշման համաձայն ՊԵԿ-ից ստացված Ձև 4 տեղեկանքը ստանալու համար Դուք ՊԵԿ-ի տարածքային ստորաբաժանում պետք է ներկայացնեք Ձեր յուրաքանչյուր գործատուից ստացված տեղեկանք առ այն, որ դրոշմանիշային վճարները պահվել են հենց Ձեզանից:

«Գործատուներից ստացված տեղեկանքները Հիմնադրամ ներկայացնելու կարիք չկա: Դիմումն ու ՊԵԿ-ից ստացված Ձև 4 տեղեկանքը սահմանված կարգով ներկայացնելու դեպքում երկօրյա ժամկետում Ձեր նշած բանկային հաշվին կփոխանցվի ավել վճարված ու պահանջված դրոշմանիշային վճարը:

ՊԵԿ-ից ստացված Ձև 4 տեղեկանքը եթե ներկայացված չէ, ապա Ձեր դիմումը կմերժվի»,-հայտնում են Հիմնադրամից:

Ավել վճարված 1000-ական դրամները ետ ստանալու համար դիմումն ու ՊԵԿ-ի տեղեկանքը պետք է Հիմնադրամ ներկայացնել մինչև 2018 թվականի փետրվարի 28-ը:

*Պաշտպանության նախարարությունում, Արտակարգ իրավիճակների նախարարությունում, Ազգային անվտանգության ծառայությունում, Ոստիկանությունում, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում, քրեակատարողական ծառայությունում աշխատանքային պայմանագրով աշխատող կամ համապատասխան պետական մարմիններից աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիական-իրավական պայմանագրով եկամուտ ստացող անձանց մասով վճարված դրոշմանիշային վճարների չափի մասին տեղեկանքը տրամադրում է այն համապատասխան պետական մարմինը որից աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիական-իրավական պայմանագրով եկամուտ է ստանում տվյալ անձը:


Рекомендуем посмотреть