Արցախում զինծառայողը զոհվել է վիրավոր ընկերոջը փրկելիս. գյուղապետ - RadioVan.fm

Онлайн

Արցախում զինծառայողը զոհվել է վիրավոր ընկերոջը փրկելիս. գյուղապետ

2018-01-08 14:52 , Общество, 1767

Արցախում զինծառայողը զոհվել է վիրավոր ընկերոջը փրկելիս. գյուղապետ

«Հայտնել են, որ ընկերոջը խփել են, ինքը գնացել է օգնության, իրեն են խփել, հետո եւս մեկն էլ է գնացել օգնության իրեն էլ են խփել: Մեկ զոհ ունենք, երկու վիրավոր»,-այս մասին «Հայկական ժամանակի»-ի հետ զրույցում ասել է Շորժայի գյուղապետ Սուլիկո Շուշանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ տեղեկություն ունի նախօրեին Արցախում հակառակորդի կրակոցից մահացած 19-ամյա զինծառայող Վաչե Չիլինգարյանի մահվան հանգամանքների վերաբերյալ: Զրնծառայողը, նշենք, Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղի բնակիչ էր:

Այսօր ավելի վաղ, նշենք, Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի մամլո ծառայությունը հաղորդել էր, որ երեկ՝ հունվարի 7-ին, ժամը 13:20-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Վաչե Նվերի Չիլինգարյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Лента

Рекомендуем посмотреть