Տոնական օրերին երեխայի ամենօրյա սննդակարգը ցանկալի չէ փոխել - RadioVan.fm

Онлайн

Տոնական օրերին երեխայի ամենօրյա սննդակարգը ցանկալի չէ փոխել

2017-12-28 17:49 , Медицина, здоровье, 2047

Տոնական օրերին երեխայի ամենօրյա սննդակարգը ցանկալի չէ փոխել

«Մասնագետները խորհուրդ են տալիս տոների ժամանակ չփոխել երեխայի՝ սովորական դարձած սննդակարգը։ Ցանկալի է, որպեսզի երեխան շարունակի սնվել սովորականի պես՝ ուտի իր ամենօրյա ճաշերը, իր սովորական ժամերին։ Իհարկե, երեխային կարելի է տոնական սեղանից ինչ-որ բան հյուրասիրել, բայց դա պետք է անել զգուշությամբ, որպեսզի «անծանոթ» սննդից ոչ մի խնդիր չառաջանա»,-ծնողներին հորդորում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Ուշադրություն է հրավիրվում նաև երեխաների շատ սիրելի գազավորված ըմպելիքների և քաղցր հյութերի վրա՝ նշելով, որ «դրանք, այդքան էլ օգտակար չեն առողջության համար, այդ իսկ պատճառով պետք չէ թույլ տալ նրանց շատ լիմոնադ և այլ հյութեր խմել»։

«Պետք է ուշադիր լինել, որպեսզի երեխան ուրիշի տանը թարմ սնունդ ուտի։ Եթե երեխան պատրաստվում է միրգ ուտել, համոզվեք, որ այն մաքուր է։ Պետք է կրկնակի ուշադիր լինել փողոցում սնունդ գնելիս, հատկապես` թե որտեղ և ինչպես է պատրաստվել ուտելիքը, արդյոք աշխատակիցները ձեռնոց կամ էլ համապատասխան համազգեստ կրում են, արդյոք մաքուր է խոհանոցը, արդյոք թարմ է այն։

Երեխային պետք է սովորեցնել ձեռքերը լվանալ` պարտադիր ուտելուց առաջ և հետո: Հիշել է պետք՝ ինչքան վարակներ են անցնում անլվա ձեռքերից։ Եթե Ձեզ հետ ջուր չունեք, անհրաժեշտ է գոնե թաց անձեռոցիկ օգտագործել»,-նշում են նախարարությունից:

Лента

Рекомендуем посмотреть