Онлайн

Սանկտ Պետերբուրգյան պայթյունը Պուտինն «ահաբեկչություն» է որակել

2017-12-28 14:25 , Мир, 429

Սանկտ Պետերբուրգյան պայթյունը Պուտինն «ահաբեկչություն» է որակել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ երեկոյան Սանկտ Պետերբուրգի սուպերմարկետներից մեկում կատարվածն «ահաբեկչություն» է որակել:

«Դուք գիտեք, որ երեկ Պետերբուրգում ահաբեկչական գործողություն է իրականացվել»,-«ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ ասել է ՌԴ նախագահը՝ Սիրիայում ռազմական գործողության մասնակից սպաների հետ հանդիպման ժամանակ։

Պուտինն ավելացրել է, որ նախօրեին Դաշնային անվտանգության ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովին հանձնարարել է տեղում չեզոքացնել ահաբեկիչներին, եթե նրանց ձերբակալության ժամանակ «աշխատողների կյանքին կամ առողջությանը» վտանգ սպառնա։

Երեկ երեկոյան, նշենք, Սանկտ Պետերբուրգում տեղական ժամանակով ժամը 18։45 «Պերեկրյոստոկ» ցանցի պարենի խանութներից մեկում ինքնաշեն սարք է պայթել, ինչի հետևանքով տուժել է առնվազն 10 մարդ։ Զոհեր չկան։

Պայթյունի հանգամանքների հետաքննությունը ստանձնել է Ռուսաստանի Հակաահաբեկչական ազգային կոմիտեն:

«Միտումնավոր սպանության փորձի» հոդվածով սկզբնապես քննվող գործը, այսօր սակայն «ահաբեկչություն» է որակվել:

Лента

Рекомендуем посмотреть