Մահացել է հոգեբան Ռուբեն Պողոսյանը՝ իր աշխատասենյակում ստացած մարմնական վնասվածքներից. տարվում է քննություն - RadioVan.fm

Онлайн

Մահացել է հոգեբան Ռուբեն Պողոսյանը՝ իր աշխատասենյակում ստացած մարմնական վնասվածքներից. տարվում է քննություն

2017-07-20 13:52 , Общество, 1154

Մահացել է հոգեբան Ռուբեն Պողոսյանը՝ իր աշխատասենյակում ստացած մարմնական վնասվածքներից. տարվում է քննություն

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարզելու հոգեբան, դոկտոր-պրոֆեսոր Ռուբեն Պողոսյանի մահվան հանգամանքները:

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ 2017 թվականի հուլիսի 17-ին՝ ժամը 14:45-ի սահմաններում, Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել առ այն, որ «դեմքի կտրված վերք, բազմաթիվ կտրված վերքեր, արյունահոսություն» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Երևան քաղաքի բնակիչ, հոգեբանական կենտրոնի հոգեբան Ռուբեն Պողոսյանը՝ ծնված 1947թ.:

Ահազանգի հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Ռ. Պողոսյանին մարմնական վնասվածքները պատճառվել են վերջինիս աշխատասենյակում՝ դոկտոր-պրոֆեսորի այցելուներից մեկի կողմից՝ սուր-կտրող առարկայով: Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, որը հուլիսի 20-ին վարույթ է ընդունվել ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում:

Նույն օրը թիվ 1 համալսարանական հիվանդանոցից տեղեկացրել են, որ Ռ. Պողոսյանը հիվանդանոցում մահացել է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ մահվան պատճառը պարզելու համար։

Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ հայտնաբերել եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնել ենթադրյալ հանցագործություն կատարած անձին։

Նշենք, որ հոգեբանական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Ռուբեն Պողոսյանն «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի գիտական ղեկավարն էր:

Лента

Рекомендуем посмотреть