Онлайн

Ռաիսա Մկրտչյանը և այլք քաղաքապետարանից բնակարան են նվեր ստացել

2017-12-26 14:18 , Общество, 473

Ռաիսա Մկրտչյանը և այլք քաղաքապետարանից բնակարան են նվեր ստացել

ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալակիր, Մովսես Խորենացու մեդալակիր, Երևանի պատվավոր քաղաքացի Ռաիսա Սարգսյանը (Մկրտչյանը) Երևանի ավագանու այսօրվա որոշմամբ մայրաքաղաքում բնակարան է նվեր ստացել:

Քաղաքապետարանից հայտնում են, որ ավագանու մեկ այլ որոշմամբ անհատույց սեփականության իրավունքով բնակարան կտրամադրվի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենապարուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Սյուզաննա Փիրումյանին։

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ֆագոտահարների փոխկոնցերտմայստեր Անդրանիկ Քոչարյանին և նվագախմբի լարային խմբի կոնցերտմայստեր Արամ Ասատրյանին անհատույց սեփականության իրավունքով բնակարաններ օտարելու (նվիրելու) մասին որոշումների նախագծերը ևս քննարկվել և հաստատվել են Երևանի ավագանու կողմից:

Երևանի ավագանին քննարկել և հաստատել է նաև Երկրապահ կամավորականների միության անդամ, արցախյան պատերազմի ակտիվ մասնակից Ապրես Հովհաննիսյանին անհատույց սեփականության իրավունքով բնակարան օտարելու (նվիրելու) մասին որոշման նախագիծը:

Ավագանու կողմից հաստատվել է նաև արցախյան պատերազմի ակտիվ մասնակից Հրանտ Աղաբեկյանի` գույքի փոխանակման միջոցով բնակարանային պայմանների բարելավման որոշման նախագիծը:

Лента

Рекомендуем посмотреть