Онлайн

«Թուրքմենական ավիաուղիներ»-ի առաջին օդանավը վայրէջք կկատարի «Զվարթնոց»-ում

2017-12-26 12:58 , Общество, 600

«Թուրքմենական ավիաուղիներ»-ի առաջին օդանավը վայրէջք կկատարի «Զվարթնոց»-ում

Վաղը՝ դեկտեմբերի 27-ին, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք կկատարի «Թուրքմենական ավիաուղիներ» ավիաընկերության առաջին օդանավը: ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամլո ծառայությունից հայտնում են, որ վաղվանից մեկնարկում են Աշխաբադ-Երևան-Ֆրակնֆուրտ կանոնավոր չվերթները: Թուրքմենական օդանավի վայրէջքը «Զվարթնոց»-ում պլանավորված է դեկտեմբերի 27-ին՝ ժամը 13:30-ին:

«Առաջին անգամ Հայաստանի պատմության ընթացքում չվերթ իրականացվելու է այսպես կոչված օդի ազատության հինգերորդ իրավունքի օգտագործմամբ, մասնավորապես՝ չվերթը շարունակվելու է դեպի Ֆրանկֆուրտ, փաստորեն, չվերթը լինելու է Աշխաբադ-Երևան, Երևան-Ֆրանկֆուրտ, այնուհետև Ֆրանկֆուրտ-Երևան, Երևան-Աշխաբադ։ Շաբաթական դեռևս մեկ անգամ։ Եթե չվերթը լինի պահանջված, կարծում եմ, հնարավորություն կա նաև չվերթների ավելացման»,-ասել է Քաղավիացիայի վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը՝ այսօր հրավիրված տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսում:

Лента

Рекомендуем посмотреть