Գաճաճ Ադրբեջանն ինձ ձերբակալելով՝ նպաստեց Արցախում զբոսաշրջիկների թվի կրկնապատկմանը. Լապշին - RadioVan.fm

Онлайн

Գաճաճ Ադրբեջանն ինձ ձերբակալելով՝ նպաստեց Արցախում զբոսաշրջիկների թվի կրկնապատկմանը. Լապշին

2017-12-25 15:43 , Общество, 2042

Գաճաճ Ադրբեջանն ինձ ձերբակալելով՝ նպաստեց Արցախում զբոսաշրջիկների թվի կրկնապատկմանը. Լապշին

«Պարադոքս է, բայց գաճաճ Ադրբեջանը, փորձելով վախեցնել ամբողջ աշխարհին, հակառակը՝ նպաստեց, որ 2017թ. Արցախ այցելի գրեթե երկու անգամ ավելի շատ զբոսաշրջիկ, քան նախորդ տարում»,-այս մասին puerrtto.livejournal.com բլոգում գրել է Իսրայելի քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինը, ով, հիշեցնենք, Արցախ այցելելու համար Ադրբեջանում դատապարտվել, սակայն ավելի ուշ ազատություն էր ստացել՝ շուրջ ինը ամիս անցկացնելով Բաքվի բանտում:

Բլոգերը մանրամասնել է, որ այդ զբոսաշրջիկների շարքում էին իր ընկերներից մի քանիսը, որոնք «հրաշալի երկրամասի՝ Արցախի, նրա մշակույթի, ժողովրդի, բնության, ճարտարապետական հուշարձանների մասին հետաքրքիր ֆիլմ են նկարահանել»:

«Անպայման դիտեք, վստահ եմ, որ դուք ևս կցանկանաք այնտեղ այցելել»,-գրել է բլոգերը՝ տեղադրելով ճանապարհորդության մասին պատմող հատուկ ֆիլմի թրեյլերը.

Նշենք, որ երաժշտական մշակումն ու կատարումն արվել է մեր գործընկեր Բագրատ Տերտերյանի կողմից։

Լապշինն իր բլոգում ամփոփել է նաև անցնող տարին՝ նշելով, որ այն իր համար բարդ է եղել. «Ինձ բաժին էր ընկել դառնալ ադրբեջանական կլանների կեղտոտ քաշքշուկների ականատեսը, իմանալ Ալիևների ընտանեկան հակասությունների մասին, թռչել Բաքվի սուլթանի կնոջ անձնական օդանավով, սեփական աչքով տեսնել մուսուլմանական այդ երկրում հանուն իշխանության ու նավթադոլարների տեղի ունեցող գզվռտոցը և լսել նրանց ռասիզմի ու արցախյան հակամարտության պատճառով ոչ միայն հայ ժողովրդի նկատմամբ, այլ, առհասարակ, այլ կրոնների ներկայացուցիչների նկատմամբ տածած ատելության մասին»:

«Այդ երկրում ցույցերը կազմակերպվում են իշխանությունների կողմից: Ձեր եզրակացություններն արեք»,-հավելել է Ալեքսանդր Լապշինը:

Лента

Рекомендуем посмотреть