Այսօր Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանում հայտնաբերված արկղը որևէ վտանգ չի ներկայացնում: Այդ մասին տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից:
Առավոտյան, ժամը 10.15-ին, ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ Ճարտարապետության և շինարարության ազգային համալասարանի բակում, եղևնու տակ, կասկածելի արկղ կա:
Դեպքի վայր է մեկնել ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներից կազմված խումբը, որն անվտանգ վայր տեղափոխելով` բացել է արկղը:
Ըստ նախնական տեղեկությունների` արկղի մեջ հայտնաբերվել է 2 կոնյակի շիշ` անհայտ ծագման հեղուկով, պլաստիլին, փոքրածավալ կուտակիչ, մետաղալարեր և ճայթիչներ` նմանեցված պայթուցիկ սարքի:
Իրականում հայտնաբերվածը որևէ վտանգ չի ներկայացնում և առգրավվել է: Դեպքի հանգամանքները պարզվում են:
Նշանակվել են փորձաքննություններ: Կատարվում է քննություն: