Հայ աշակերտները առաջին միջազգային օլիմպիադայում հաղթանակներ են գրանցել - RadioVan.fm

Онлайн

Հայ աշակերտները առաջին միջազգային օլիմպիադայում հաղթանակներ են գրանցել

2017-07-18 14:03 , Общество, 1059

Հայ աշակերտները առաջին միջազգային օլիմպիադայում հաղթանակներ են գրանցել

Թաիլանդի Նախոմ-Պատոմ քաղաքում հուլիսի 6-ից 15-ը կայացած 2016-2017 ուստարվա «Քիմիա» առարկայի դպրոցականների միջազգային օլիմպիադայում, որն ուսումնական տարվա առաջին օլիմպիադան էր, Հայաստանի թիմը մեկնարկել է հաջողությամբ՝ շահելով երկու բրոնզե մեդալ և մեկ գովասանագիր:

Կրթության և գիտության նախարարությունից հայտնում են, որ մեդալների են արժանացել Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներ Համլետ Խաչատրյանը և Սպարտակ Սաղյանը, իսկ գովասանագրի՝ Երևանի թիվ 184 ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Սուսաննա Կիրակոսյանը:

ՀՀ հավաքականը ղեկավարել են ԵՊԲՀ-ի ներկայացուցիչներ Անդրանիկ Դավինյանը և Հրաչյա Խաչատրյանը։

Հաջորդ օլիմպիադան «Մաթեմատիկա» առարկայից է, հուլիսի 12-23-ը դպրոցականները մրցելու են Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում։

Лента

Рекомендуем посмотреть