Онлайн

Երթևեկության փոփոխություն՝ Դավիթաշենում

2017-07-14 15:40 , Общество, 392

Երթևեկության փոփոխություն՝ Դավիթաշենում

Հուլիսի 16-ից Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի Տիգրան Պետրոսյան և Սասնա Ծռեր փողոցների շրջանաձև երթևեկության խաչմերուկում տրանսպորտային միջոցների հապաղումներից և կուտակումներից խուսափելու նպատակով կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ համապատասխան ճանապարհային նշաններով և գծանշումներով երթևեկությունը կկազմակերպվի այնպես, որ երթևեկության առավելություն կունենան շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները. մերձակա փողոցներից շրջանաձև երթևեկության հատված մուտք գործող տրանսպորտային միջոցները պետք է ճանապարհը զիջեն շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցներին:

Рекомендуем посмотреть