Онлайн

«Այս երկու օրն էլ հովացեք, որ հետո սկսում ենք տժժժժժժժժալը». Գագիկ Սուրենյան

2017-07-14 15:19 , Общество, 407

«Այս երկու օրն էլ հովացեք, որ հետո սկսում ենք տժժժժժժժժալը». Գագիկ Սուրենյան

Այսօր երեկոյան ժամերին Հայաստանի շրջանների զգալի մասում, հուլիսի 15-16-ը հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։

«Այս երկու օրն էլ հովացեք, որ հետո սկսում ենք տժժժժժժժժալը))»,- ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը, քանի որ նրա փոխանցմամբ՝ հուլիսի 17-ի ցերեկվանից սկսած Հայաստանին Սահարա անապատից մոտենում է հերթական տաք օդի ալիքը, որի արդյունքում հուլիսի 17-18-ը ընկած ժամանակահատվածում տեղումները ամենուրեք կդադարեն, օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով:

Լուսանկարը՝ Panorama.am-ի

Рекомендуем посмотреть