Կաթոլիկ եկեղեցու հոգևոր առաջնորդ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ցանկանում է փոխել քրիստոնեական աշխարհում ամենատարածված աղոթքի՝ «Հայր մեր»-ի իտալական թարգմանության բառերը:
italia-ru.com կայքը հաղորդմամբ՝ պոնտիֆիկոսը կարծում է, որ աղոթքի իտալերեն թարգմանությունը ճշգրիտ չէ:
«Աղոթքում խոսվում է Աստծո մասին, որը մեզ տանում է դեպի գայթակղություն: Բայց Աստված որևէ մեկին գայթակղության չի տանում, դա սատանայի ձեռքի գործն է»,-կայքի փոխանցմամբ՝ նշել է պոնտիֆիկոսը:
Կայքը նշում է, որ երկար տարիների քննարկումներից հետո՝ աղոթքի ֆրանսերեն թարգմանության տեքստից «մի տար զմեզ ի փորձություն» արտահայտությունը հանվել է: