Ստրասբուրգում հայ ընտանիքներն ապրում են փողոցում կամ մեքենաների մեջ. France Bleu - RadioVan.fm

Онлайн

Ստրասբուրգում հայ ընտանիքներն ապրում են փողոցում կամ մեքենաների մեջ. France Bleu

2017-12-07 15:58 , Общество, 1795

Ստրասբուրգում հայ ընտանիքներն ապրում են փողոցում կամ մեքենաների մեջ. France Bleu

Ստրասբուրգում անօթևան հայ ընտանիքների խնդիրը՝ Ֆրանսիական France Bleu կայքի ուշադրությունում: Կայքն այդ առնչությամբ հրապարակած նյութում նշում է, որ չնայած ջերմաստիճանն արդեն նվազել է ու ձյուն է տեղում՝ հայ ընտանիքները՝ երեխաների հետ միասին, քնում են Ստրասբուրգի փողոցներում: Կայքը նկատում է, որ թեև տեղի իշխանությունների կողմից բացվել են շտապօգնության կեցավայրեր, այդուամենայնիվ, տեղերը չեն բավականացնում:

«Դեկտեմբերի առաջին օրերից 5 հայ ընտանիք, շուրջ 15 երեխա քնում են Ստրասբուրգի փողոցներում կամ մեքենաներում: Երեխաները սովորում են Ֆրանսիայում արդեն 3-4 տարի»,-գրում է France Bleu-ն:

«Ամռանը մենք վրանի տակ էինք մնում, իսկ հիմա՝ ավտոմեքենայի մեջ: Մենք մեքենան միացրած ենք թողնում գրեթե ամբողջ գիշեր, որ տաք լինի, բայց այս դեպքում էլ պետք է վճարենք վառելիքի համար: Դժվար է նաև մեքենայում տնային աշխատանքներ կատարելը»,-ասել է 13-ամյա Գագիկը, ով կայքի փոխանցմամբ՝ դասարանի լավագույն սովորողներից է:

Սահմանափակ տեղերի պատճառով շտապօգնության կեցավայրում տեղ ստանալու համար 115 ծառայություն նրանց զանգերը ապարդյուն են դառնում:

Նշվում է, որ այդ իրավիճակում տեղի իշխանությունները հայտարարել են, որ կեցավայրում ժամանակավոր ևս 264 տեղ կբացվի, որը կգործի մինչև 2018թ.-ի մարտի 31-ը:

Лента

Рекомендуем посмотреть