Онлайн

Երևանի բարձրադիր գոտում առաջիկա գիշերը կձևավորվի 5-10 սմ ձնածածկույթ

2017-12-06 17:23 , Общество, 222

Երևանի բարձրադիր գոտում առաջիկա գիշերը կձևավորվի 5-10 սմ ձնածածկույթ

Երևանում և Արարատյան դաշտում այսօր սպասվում են տեղումներ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Երեկոյան ժամերից տեղումները կվերափոխվեն ձյան և կշարունակվեն մինչև դեկտեմբերի 7-ի առավոտ, որից հետո աստիճանաբար կդադարեն։

Այս մասին Facebook սոցիալական կայքի իր էջում հայտնում է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։

«Կանխատեսվում է, որ Երևանի բարձրադիր գոտում առաջիկա գիշերը կձևավորվի 5-10 սմ, ցածրադիր գոտում 2-5սմ ձնածածկույթ»,-տեղեկացնում է Սուրենյանը՝ նշելով, որ այսօր երեկոյան ժամերից հյուսիս-արևմուտքից արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ Հայաստանի ողջ տարածքում կտեղա ձյուն։

«Դեկտեմբերի 7-ի ցերեկը, կեսօրից հետո, ցիկլոնը կկորցնի իր ուժը, տեղումները աստիճանաբար կդադարեն, դրանք կպահպանվեն միայն Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում: Դեկտեմբերի 6-7-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ, լեռնային գոտիներում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն: Օդի ջերմաստիճանը 6-ի ցերեկը, 07-10-ին՝ աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով»,-գրառումը եզրափակում է ԱԻՆ պաշտոնյան:

Лента

Рекомендуем посмотреть