«Պարտադիր թատրոն կերթաք», «Իսկ գնացի՞ք». Գյումրի ելումուտ անողներին գովազդային վահանակներից հորդորում ու հարցնում է նշանավոր հայ դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կինոյի և թատրոնի մեծ կատակերգու Մհեր Մկրտչյանը՝ Ֆրունզիկը:
Գովազդային վահանակները, որոնք տեղադրվել են քաղաքում դեկտեմբերի 2-ին, Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի նախաձեռնությունն է:
Նշվում է, որ նույնանման պաստառներ՝ տարբեր ձևաչափերով, որոշ դեպքերում նաև օտար լեզուներով, առաջիկայում կփակցվեն ներքաղաքային և միջքաղաքային տրանսպորտային միջոցներում, այդ թվում՝ Երևան-Գյումրի- Երևան գնացքում։
«Հենց մտաք Գյումրի՝ պարտադիր թատրոն գուկաք, քաղքից ելնելուց կհարցնենք՝ թատրոն գնացի՞ք... Ամոթով չմնաք էլի…»,-գնացքի ուղևորներին կդիմի ծնունդով գյումրեցի Ֆրունզիկը: