Онлайн

EPIC Օpen Air Rock Fest-ը հրավիրում է Ծաղկաձոր  

2017-07-11 17:45 , Культура, Шоу бизнес, 813

EPIC Օpen Air Rock Fest-ը  հրավիրում է Ծաղկաձոր

Այս տարի օգոստոսի 12-ին և 13-ին Ծաղկաձոր քաղաքում տեղի կունենա նախադեպը չունեցող EPIC Օpen Air Rock Fest 2017-ը: EPIC ռոք փառատոնը հրաշալի տոն է լինելու ոչ միայն ռոքասերների, այլ նաև բոլոր երաժշտասերների, իրենց երաժշտական էմոցիաները բացահայտել ցանկացողների համար: Փառատոնի մասնակիցները հնարավորություն կունենան բաց երկնքի տակ վայելելու հայտնի ռոք խմբերի կենդանի կատարումները:

EPIC ռոքը նպատակ ունի միավորել հազարավոր երաժշտասեր մարդկանց, ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ մարդկային հույզերի, էներգետիկայի բախումը կվերածվի իսկական հրավառության:

Մանրամասները՝ տեսանյութում.

Նախագիծն իրականացվում է զբոսաշրջության ոլորտում բազմամյա փորձ ունեցող «Արմենիա Թրավել» տուրիստական գործակալության, «USC Armenia» ուսանողական կազմակերպության կողմից՝ ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեի և Հայաստանի ռոք ասոցիացիայի աջակցությամբ:

Միջոցառումը կհեռարձակի HD Studio-ն

Միջոցառման գլխավոր ինֆորմացիոն աջակիցն է Ռադիո Վանը:

Лента

Рекомендуем посмотреть