ԱԺ ընտրությունների արդյունքները մնացին անփոփոխ. նոր խորհրդարանի անդրանիկ նիստը՝ մայիսի 18-ին - RadioVan.fm

Онлайн

ԱԺ ընտրությունների արդյունքները մնացին անփոփոխ. նոր խորհրդարանի անդրանիկ նիստը՝ մայիսի 18-ին

2017-04-28 21:45 , Политика, 1025

ԱԺ ընտրությունների արդյունքները մնացին անփոփոխ. նոր խորհրդարանի անդրանիկ նիստը՝ մայիսի 18-ին

Այսօր Սահմանադրական դատարանը մերժեց ընդդիմադիր «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դիմումը՝ ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումն անվավեր ճանաչելու պահանջով: Դատարանում դիմումը քննվում էր ապրիլի 25-ից:

Այդպիսով՝ Սահմանադրական դատարանը անփոփոխ թողեց ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ-ի՝ ապրիլի 9-ի որոշումը:

Ըստ այդմ էլ՝ ՀՀ Ազգային ժողովի վեցերորդ գումարման առաջին նստաշրջանի անդրանիկ նիստը տեղի կունենա մայիսի 18-ին, քանի որ, ըստ կարգի, անդրանիկ նիստը պետք է հրավիրվի Սահմանադրական դատարանի որոշման հրապարակումից հետո՝ երրորդ հինգշաբթի օրը:

Նշենք, որ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը միակն էր, որը վիճարկում էր ընտրությունների արդյունքները: Դաշինքի պնդմամբ՝ «հերթական անգամ կոպտորեն ոտնահարվել էր ժողովրդավարությունը և ընտրական գործընթացի լայնածավալ եւ կազմակերպված խախտումները բացառել են ժողովրդի ազատ կամարտահայտությունը»:

Պատասխանող կողմը՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը դաշինքի դիմումը «հիմնազուրկ» էր որակել: Սահմանադրական դատարանում դիմումի քննարկման ժամանակ իր ելույթի խոսքում Տիգրան Մուկուչյանը նկատել էր՝ ՀՀԿ օգտին ձայներ հավաքագրող մանկապարտեզների և տնօրենների հայտնի ձայնագրությունների առնչությամբ «դիմումում նշված է, թե նրանք հանրային ծառայողներ են՝ այն դեպքում, երբ, ըստ օրենքի սահմանման, ՊՈԱԿ-ները և դրանց ղեկավարները չեն ներառվում հանրային ծառայողների թվում»: Ուստի ընդգծել էր Տիգրան Մուկուչյանը՝ դիմումը գրված է «աչքի չափով», և, բացի այդ, պարունակում է սխալներ:

Лента

Рекомендуем посмотреть