Քաղաքապետը դժգոհել է փողոցների ճաքալցման աշխատանքներից - RadioVan.fm

Онлайн

Քաղաքապետը դժգոհել է փողոցների ճաքալցման աշխատանքներից

2017-07-10 17:05 , Общество, 1028

Քաղաքապետը դժգոհել է փողոցների ճաքալցման աշխատանքներից

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ իր դժգոհությունն է հայտնել մայրաքաղաքի փողոցների ճաքալցման աշխատանքների որակից. «Անընդունելի և աններելի է, եթե ընդամենը 3 կամ 4 ամիս առաջ կատարված ճաքալցման աշխատանքներում ի հայտ են գալիս թերացումներ: Արդարացումների փորձերը, թե այդ ժամանակ եղանակային պայմաններն այնքան էլ նպաստավոր չեն եղել, ընդունելի չեն, քանի որ որակյալ կատարված աշխատանքը չի կարող այդքան կարճ ժամանակահատվածում վնասվել: Գույքագրեք բոլոր այն հասցեները, որտեղ արձանագրվել են թերացումներն ու խստորեն հետևեք, որ ճաքալցում իրականացնող կազմակերպությունը արագ վերացնի դրանք: Նման հարցերում պետք է լինել շատ խիստ և ցուցաբերել կոշտ մոտեցում, որպեսզի հետագայում թերությունների վերացման կամ վերականգնման կարիք այլևս չլինի: Եվ ընդհանրապես, ոչ միայն փոսանորոգման կամ ճաքալցման, այլ մյուս ծրագրերով իրականացվող բոլոր շինաշխատանքները ևս պետք է խստորեն վերահսկվեն»,-ընդգծել է քաղաքապետը՝ աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչությանն ու վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարելով խստորեն հետևել իրականացվող աշխատանքների պատշաճ կատարմանը:

Лента

Рекомендуем посмотреть