Երթևեկության փոփոխություն՝ Բաբաջանյան-Րաֆֆի-Շերամ խաչմերուկում - RadioVan.fm

Онлайн

Երթևեկության փոփոխություն՝ Բաբաջանյան-Րաֆֆի-Շերամ խաչմերուկում

2017-07-10 14:33 , Общество, 1221

Երթևեկության փոփոխություն՝ Բաբաջանյան-Րաֆֆի-Շերամ խաչմերուկում

Տրանսպորտային միջոցների հապաղումներից և կուտակումներից խուսափելու նպատակով 2017 թվականի հուլիսի 13-ից Երևան քաղաքի Ա.Բաբաջանյան-Րաֆֆու-Գ.Շերամի փողոցների շրջանաձև երթևեկության խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ համապատասխան ճանապարհային նշաններով և գծանշումներով երթևեկությունը կկազմակերպվի այնպես, որ երթևեկության առավելություն կունենան շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները՝ մերձակա փողոցներից շրջանաձև երթևեկության հատված մուտք գործող տրանսպորտային միջոցները պետք է ճանապարհը զիջեն շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցներին:

Лента

Рекомендуем посмотреть