Онлайн

Շաքարավազի շուկան մրցակցային է, գնաճ չկա. ՏՄՊՊՀ

2017-07-10 14:15 , Экономика, финансы, 388

Շաքարավազի շուկան մրցակցային է, գնաճ չկա. ՏՄՊՊՀ

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական hանձնաժողովը hաշվի առնելով այն հանգամանքը, որ տարվա այս ժամանակահատվածում սովորաբար կրկնակի անգամ ավելանում է շաքարավազի սպառման պահանջարկը, պարբերաբար դիտանցումներ է իրականացնում Երևան քաղաքի խոշոր վաճառակետերում՝ ամենօրյա կտրվածքով վերահսկողություն իրականացնելու նպատակով:

Այդ մասին հայտնում են ՏՄՊՊՀ-ից՝ ներկայացնելով այս ընթացքում արված մոնիթորինգի արդյունքները:

Ըստ այդմ՝ 2017 թվականի ընթացքում 1 կգ չփաթեթավորված (կիլոգրամով վաճառվող) շաքարավազի գինը փոփոխությունների չի ենթարկվել: Մայրաքաղաքի գերիշխող դիրք զբաղեցնող վաճառքի կետերում 1 կիլոգրամ շաքարավազը նախկինի նման վաճառվում է 388-390 դրամով: Հանձնաժողովից ընդգծում են, որ առավել լայն սպառում ունի հատկապես չփաթեթավորված շաքարավազը:

«Շուկայի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ավելացել է նաև ներկրողների թիվը: Կարող ենք փաստել, որ այս պահի դրությամբ, հատկապես ԵԱՏՄ անդամ երկրներից ունենք ավելի քան 20 տնտեսվարող, որոնք դեռևս ոչ շատ մեծ քանակներով շաքարավազի ներկրում են իրականացնում: Մեր կողմից կատարված ուսումնասիրությունները փաստում են, որ շուկան լիարժեք մրցակցային է, մուտքի խոչընդոտներ չկան»,-նշվում է ՏՄՊՊՀ տարածած հաղորդագրությունում:

Лента

Рекомендуем посмотреть