Հայ 5 դասախոսի և 15 ուսանողի՝ կրթաթոշակ Իրանում - RadioVan.fm

Онлайн

Հայ 5 դասախոսի և 15 ուսանողի՝ կրթաթոշակ Իրանում

2017-07-07 18:17 , Общество, 1233

Հայ 5 դասախոսի և 15 ուսանողի՝ կրթաթոշակ Իրանում

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և Իրանի Իսլամական Հանրապետության գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարար Մոհամմադ Ֆարհադին այսօր «Գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր են ստորագրել:

«Պայմանավորվածություն է ձեռքբերվել, որ Իրանը հայկական կողմին կտրամադրի 5 դասախոսի և 15 ուսանողի կրթաթոշակ՝ բնական գիտությունների ուղղությամբ՝ ԻԻՀ-ում աշխատելու և սովորելու համար: Մեր դռները և հնավորությունները նույնպես բաց են, և մենք սիրով պատրաստ ենք մեծացնել ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրերը»,-նշել է նախարար Լևոն Մկրտչյանը:

Իրանի Իսլամական Հանրապետության գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարար Մոհամմադ Ֆարհադին իր հերթին նշել է, որ ուրախ է` իր հայ գործընկերոջ հրավերով Հայաստանում գտնվելու համար: «Ոչ միայն երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների կամքն է, այլ նաև առկա են բոլոր հնարավորությունները՝ զարգացնելու երկու երկրների միջև համագործակցությունը: Հայաստանում սովորող իրանցի ուսանողները կարող են կամուրջ լինել երկու երկրների միջև: Հուշագիրը գիտության, կրթական, տեխնոլոգիաների և հետազոտությունների ոլորտի զարգացմանն է վերաբերում, որի միջոցով ավելի կամրացնենք ու կխորացնենք մեր համագործակցությունը։ Բացի դասախոսների ու ուսանողների փոխանակումից, կիրականացնենք նաև փորձի փոխանակում։ Կրթաթոշակներ կհատկացնենք կարճաժամկետ և երկարաժամկետ հատվածներում։ Բուհերից բացի կհամագործակցեն նաև գիտատեխնոպարկերը»,-ընդգծել է Մոհամմադ Ֆարհադին։

ԿԳ նախարարությունից հայտնում են նաև, որ փոխըմբռնման հուշագրի շրջանակներում կողմերը կհամակարգեն համատեղ հետազոտական նախագծերի երկկողմ ֆինանսավորումը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հետևյալ ոլորտներում` ֆիզիկա, բնագիտություն, կենսատեխնոլոգիա, նանոտեխնոլոգիա, ջրային գիտություններ և ճարտարագիտություն, բնապահպանական գիտություններ, երկրագիտություններ, բարձր արտադրողականության համակարգչային հաշվարկներ, ճարտարագիտություն, տեխնոլոգիաներ և նորարարություն, իրանագիտություն և հայագիտություն (լեզու և մշակույթ) և այլ ոլորտներ:

Лента

Рекомендуем посмотреть