Այրում առաջացնող իրեր մի՛ նետեք աղբամանը. «Սանիթեքը» զգուշացնում է - RadioVan.fm

Онлайн

Այրում առաջացնող իրեր մի՛ նետեք աղբամանը. «Սանիթեքը» զգուշացնում է

2017-07-07 17:36 , Общество, 1645

Այրում առաջացնող իրեր մի՛ նետեք աղբամանը. «Սանիթեքը» զգուշացնում է

Մայրաքաղաքում աղբամանների այրման դեպքերը նվազագույնի հասցնելու նպատակով «Սանիթեք» ընկերությունը հատուկ նշաններ է տեղադրել աղբամանների վրա, որոնք կհուշեն բնակիչներին, որ չի կարելի ծխախոտի մնացորդ կամ այրման պատճառ հանդիսացող այլ իրեր նետել աղբամանի մեջ։

«Բնակիչների նույնիսկ փոքր անզգուշության դեպքում շոգ եղանակով պայմանավորված աղբամանների մեջ գտնվող աղբը սկսում է ծխալ՝ անհարմարություն պատճառելով բնակիչներին և վնասելով ընկերության աղբամանները։ Աղբամանների վրայի նոր նշանները բնակիչներին հիշեցնելու են, որ չի կարելի ծխախոտի մնացորդ կամ այրում առաջացնող այլ իրեր նետել աղբամանի մեջ։ Նշանների տեղադրման աշխատանքները շարունակվում են, և ուշադրության կենտրոնում են հատկապես այն հատվածները, որտեղ հաճախակի են գրանցվում աղբամանների վնասման դեպքեր»,-նշված է «Սանիթեք» ընկերություն տարածած հաղորդագրությունում:

Ընկերությունը կոչ է անում բնակիչներին ավելի հոգատար լինել աղբամանների նկատմամբ, միաժամանակ ընդգծելով, որ «Սանիթեքի» աղբամանները գերմանական արտադրության են, «պատրաստված են հատուկ տեսակի պլաստիկից, որը, ենթարկվելով հրաջերմային ազդեցության ոչ թե այրվում է, այլ՝ միայն հալչում։ Այդպիսով հալչող աղբամանը որևէ վնաս չի կարող հասցնել մոտակա ծառերին կամ այլ օբյեկտներին, և աղբամանից կրակի տարածման հավանականությունը բացառվում է, եթե չկան դրան նպաստող արտաքին գործոններ կամ միջամտություն»։

Лента

Рекомендуем посмотреть