Հակառակորդի արկակոծության հետևանքով բեկորային վիրավորում է ստացել ՊԲ երեք զինծառայող - RadioVan.fm

Онлайн

Հակառակորդի արկակոծության հետևանքով բեկորային վիրավորում է ստացել ՊԲ երեք զինծառայող

2017-07-07 17:31 , Общество, 991

Հակառակորդի արկակոծության հետևանքով բեկորային վիրավորում է ստացել ՊԲ երեք զինծառայող

Այսօր առավոտվանից սկսած հակառակորդը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում խախտում է հրադադարի պահպանման ռեժիմը՝ օգտագործելով ինչպես հրաձգային զինատեսակներ, այնպես էլ Դ-30 և Դ-44 տիպի հրանոթներ, տարբեր տրամաչափի ականանետեր ու նռնականետեր:

Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամլո ծառայությունից՝ ադրբեջանական զինուժի արկակոծության արդյունքում՝ տարբեր աստիճանի բեկորային վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Ռոբերտ Նովրուզի Գասպարյանը (ծնվ. 1969թ.), Համբարձում Կարապետի Հարությունյանը (ծնվ. 1997թ.) և Վահե Գագիկի Բադալյանը (ծնվ. 1998թ.):

«Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերն իրականացնում են պատասխան գործողություններ: Առաջնային գծում իրավիճակի ապակայունացմանն ուղղված գործողությունների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,-նշվում է ԱՀ ՊԲ տարածած հաղորդագրությունում:

Лента

Рекомендуем посмотреть