Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ցանկանում է ֆրանսերենը դարձնել աշխարհում ամենաշատ գործածվող լեզուն:
Independent-ի փոխանցմամբ՝ Եվրոպայի ամենաերիտասարդ նախագահը Բուրկինա Ֆասոյի մայրաքաղաքում ուսանողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ իր մայրենի լեզուն կդառնա առաջին լեզուն Աֆրիկայում և, միգուցե, ողջ աշխարհում:
Աֆրիկյան շրջագայության մեջ գտնվող Մակրոնը միաժամանակ ընդգծել է, որ իր ասածը չպետք է դիտարկվի որպես գաղութատիրական մղում:
«Դա զուտ ժառանգություն չէ, որը պետք է պաշտպանվի, դա ապագա ունի, որի նշանակությունը, շքեղությունն ու գրավչությունը կորում է միայն Ֆրանսիային պատկանելով»,-նկատել է Մակրոնը:
Աշխարհի բնակչության 274 մլն-ը ֆրանսախոս է: Ֆրանսերենը տարածվածությամբ աշխարհում 5-րդ լեզուն է: